ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետ Փաշինյանի որոշման մեջ։
ՀՀ ՊՆ-ում ապաշնորհ փոխնախարար ավելացավ: Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը եղել է նաև «ոստիկանապետ»:
Լուրեր են պտտվում, որ Վահե Ղազարյանը մինչև այսօր շտկում է նրա սխալները։