Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում:
Բազմաթիվ տներ, աշխատավայրեր և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել:
Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել են հեղեղի տակ մնացած ավտոմեքենայի մեջ: