Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
1950թ․ ծնված անգլիացի Միշել Դիքինսոնը 1986թ․ հաստատվել է Թուրքիայում՝ դասավանդելով տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2006թ․ Դիքինսոնը մեղադրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ 2011թ․ անգլիացին բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Օրերս կայացրած վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Թուրքիան տվյալ գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը։