Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը

Մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը։
Արդյունքում՝
Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում։
Այս բարեփոխման շնորհիվ կկրճատենք նաև քրեական գործերի քննության ժամկետները:
Մանրամասները՝ տեսանյությում