Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի նախաձեռնությամբ Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Ծրագիրն իրականացնելու համար վերջինս բանակցել և գտել է անհրաժեշտ դոնորներ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ծրագիրը քննարկվել և հաստատվել է։ Այս մասին 24News-ին հայտնել է Բորիս Ավագյանը։
«Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարվել է նոր բնակավայրի համար հող հատկացնել։ Նախարար Հայկ Խանումյանի կողմից առաջարկվել է 10հա հողատարածք ՝ Նորագյուղի հարևանությամբ, որը համապատասխանում է նոր բնակավայր կառուցելու բոլոր չափանիշներին։ Այսպիսով, կներկայացվի գեոդեզիական պլան, որի հիման վրա կստեղծվի ճարտարապետական նախագիծ և նոր բնակավայրի մակետը», — ասել է նա։