Ոստիկանությունը բացահայտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով 25 մլն դրամից ավելի գումարի հափշտակման դեպք

Ոստիկանությունը բացահայտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով 25 մլն դրամից ավելի գումարի հափշտակման դեպք
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպք։
Հիշյալ ապօրինությունների հետևանքով վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 25 միլիոն 572 հազար դրամ։
Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները։
Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ պետական բյուջեն կեղեքած անհատներն ու խմբերը, մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։
Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։