Փետրվարի 11-ի երեկոյան Թուրքիայի արևտյան Իզմիր նահանգի Չեշմե շրջանի Ալաչաթը նավահանգստային գոտում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով 16 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել:
Պտտահողմը վնասել է բազմաթիվ շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, ինչպես նա տների ավերման պատճառ դարձել:
Իզմիրի նահանգապետարանը հայտնել է, որ սա եզակի դեպք է և ավելի վաղ Իզմիրում նման ուժգնությամբ պտտահողմ չի մոլեգնել: Այն բազմաթիվ ավտոմեքենաներ է օդ բարձրացրել և քշել տարբեր ուղղություններով՝ պատճառելով զգալի վնասներ:
Մինչ հիշյալ շրջանում պտտահողմ է մոլեգնել, Իզմիրի այլ շրջաններում ուժեղ կարկուտ է տեղացել:
ermenihaber.am