Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։
Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում թուրք իրավապահները HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։
Թուրքիայի ներքին գործերի հաղորդմամբ՝ այդ օպերացիաների նպատակն է գաղտնազերծել երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության գործողությունները:
Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև HDP-ի նահանգային գրասենյակներում: