Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
«Կլինի՞ մի քիչ էլ մնամ… Սերժ Սարգսյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահիր սրա մասին:
Իսկ իրականում՝ ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:
1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա… Բնականաբար՝ մերժվել է:
2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ… Բնականաբար՝ մերժվել է:
Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին: Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր լռեիր»,- գրել է Արայիկ Հարությունյանը: