«Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև տխրահռչակ հայտարարության ստորագրումը ես բազմիցս հայտարարել եմ, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն անցնում է 15 000-ը ։ Հայտարարությունից հետո պարզապես չեմ կարողացել ուսումնասիրել տիրույթը գերզգայուն հոգեվիճակիս պատճառով։ Այժմ Բաքվում սկսել են խոսել զոհերի թվի մասին, ընդհուպ մինչև 25 000 զոհ։ Այնպես չէ, որ այդ թիվը հեռու է իրականությունից, բայց այնպես էլ չէ, ադրբեջանական հասարակությունը զոհերի թվից դրդված կարող է փողոց դուրս գալ։ Նրանք արդյունք ունեն, և զոհերի փաստը կարող են արդարացնել, բայց զոհերի թվի թաքցնելն արդեն խնդիր է իշխանության համար։ Վստահությունը իշխանության նկատմամբ կարող է վերածվել ոչ միայն անվստահության, այլ նաև ատելության։
Այսօր Ալիևի գերխնդիրն այլևս գրաված տարածքները պահելն է, այնտեղ միջազգային ներկայացվություն ապահովելն է, ինչն իբրև թե կարող է երաշխիք լինել, որպեսզի մենք ռևանշի չանցնենք։ Գնալով Բաքվի բռնապետի գործերը վատանում են, նա մի քանի ամիս հետո վերածվելու է դաժան բռնապետի՝ իր քաղաքացիների համար»։