Հզոր երկրաշարժ Իրանի կենտրոնական հատվածում: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
5.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են օջախի 10 կմ խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպահան նահանգի Կոմեհ քաղաքից19 կմ արևմուտք:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Իրանում Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցներն այցելել են երկրաշարժից տուժած շրջաններ՝ իրավիճակն անձամբ գնահատելու համար: