Sputnik Արմենիայի եթերում Հովհաննես Շողիկյանի հետ զրուցել եմ Շրջակա միջավայրի ոլորտում գույքագրված խնդիրների ու մեկնարկած լայնամասշտաբ բարեփոխումների մասին։
Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ցանկացած խորքային բարեփոխում հանդիպում է դիմակայության այնպիսի շրջանակների կողմից, ովքեր տասնամյակներով մսխել են շրջակա միջավայրի պոտենցիալը, ազգային հարստությունը, բնական պաշարները, իրենց համար գծել են «կոմֆորտ զոնաներ» և այդ «կոմֆորտ զոնաներում»՝ օրվա քաղաքական հրամայականով թելադրված, անհաշվետվողական կենսագործունեություն են ծավալել։