Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցել է, որ Կառավարությունը թիրախային ծրագրեր է իրականացնում: Հիմա բնակիչների համար սահմանվել են արտոնյալ պայմաններ՝ վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների վերաբերյալ:
«Մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե անհատական ինչ խնդիրներ ունեն վարկառուները, և պետական օժանդակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կուղղորդենք՝ օգնելու ֆերմերներին ոտքի կանգնել»,- նշել է Արման Խոջոյանը: