Բաքվում ոստիկանները բռնի ուժ են կիրառել բողոքի ակցիա անցկացնող կանանց և լուսաբանող լրագրողների դեմ

 Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ քաղբանտարկյալների եւ ընդդիմադիրների  ընտանիքների մի խումբ կանայք փետրվարի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով infoteka24 պորտալը, ցուցարարները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ փորձել են արեւմտյան դիվանագետների ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը:

Ակցիային մասնակցել են ընդդիմադիր կայքերի հիմնադիրների կանայք Փոլադ Ասլանովան եւ Աֆղանա Սադիգովան:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են բարձրացրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով, ինչպես նաև նրանց լուսանկարները: Նրանք պահանջել են ներում շնորհել քաղբանտարկյալներին Նովրուզ Բայրամի տոնի առթիվ։

Նշվում է, որ ակցիայի մեկնարկից 10 րոպե անց ոստիկանության ջոկատները կասեցրել են ակցիան ՝ ձերբակալելով Սևինջ Սադիգովին և Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մաթանաթ Մահմիրզաևին։

«Ընդ որում, ոստիկանությունը ուժ է կիրառել նաև ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Մասնավորապես, որոշ ոստիկաններ փորձել են խլել լրագրողների տեսախցիկները, պահանջել են չհանել դրանք, ինչպես նաև լուսանկարել են լրագրողներին եւ նրանց վկայականները: Ընդ որում, ոստիկաններն իրենց գործողությունների մասին զեկուցում էին վերադասին ՝ նրանցից ցուցումներ ստանալով»,- նշել է infoteka24-ը: