> ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿԸ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԱՅԺՄ ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ .

 Հանրահավաքի ժամանակ ակնհայտ երևում էին դրա ստվերային կազմակերպիչները, մարդ բերող մարդիկ և հանրահավաքի ընթացքը կարգավորողները: Այսպես՝ Հանրահավաքում ակտիվ դերակատարում էին իրականացնում ՝ նախկին 7-րդ վարչության պետ Աշոտ Ավագյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի կողմից համակարգ հետ բերված 7-րդ վարչության նախկին աշխատակիցներ գնդապետ Աշոտ Մանսուրյանը, գնդապետ Հակոբ Ղազարյանը և գնդապետ Արման Ավագյանը ։ Գնդապետ Արման Ավագյանը նախկին ոստիկանապետ, այժմ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի բարեկամն է, վերջինիս հանդեպ ՀՔԾ-ում 2015թ-ի <<Էլեկտրիկ Երևան>> ցույցերի ժամանակ քաղաքացիների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու կապակցությամբ հարուցված էր քրեական գործ և գործը գնում էր դատարան, սակայն վերջինիս համար ՀՔԾ ում բարեխոսել է Արման Սարգսյանը ու գործը այդպես էլ դատարան չհասավ և մինչ այժմ իբր գտնվում է քննության փուլում: Ուշագրավ է այն, որ գործով վաղուց կատարվել է ճանաչում և տուժողները մատնացույց են արել Արման Ավագյանին: Արման Ավագյանի կինն աշխատում է Դավիթաշենի անձնագրային խմբում (անձնագրային և վիզաների վարչություն)։

 Մանսուրյան Աշոտի համար Ոստիկանությունում վերականգնվելու համար միջնորդել է Ազգային ժողովի <<Տնտեսական հանձնաժողովի>> նախագահ` Բաբկեն Թունյանը։ Ոստիկանությունում աշխատելու ժամանակ այս խմբի աշխատանքները Արման Սարգսյանի ցուցումով համակարգել է Արման Սարգսյանի նախկին և ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանի օգնական Ժորա Նիկողոսյանը, որը նաև Ղազարյան Հակոբի և Արման Ավագյանի մտերիմ ՝ ամեն օրվա ընկերն է: Այսօրվա հանրահավաքին մասնակցած նշված անձանց հետ հանրահավաքի կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 7-րդ վարչության աշխատակից` գնդապետ Վարուժան Մելիքյանը և Օպերատիվ տեխնիկական բաժնի պետ (прослушка) Ղազարյան Էդուարդը (Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 7-րդ վարչության ՕՏ բաժնի պետ` Ղազարյան Մուշեղի եղբոր տղան)։ Ի դեպ, ներկայիս 7-րդ վարչության պետին՝ Արթուր Ղարիբյանին, որը իր պրոֆեսիոնալ բարձր ունակությունների համար ստացել է << ժիլետ>> մականունը, այդ պաշտոնին է նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որն էլ իր հերթին իր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշների համար ոստիկանությունում ստացել է << լամպուշկա>> մականունը: Արթուր Ղարիբյանը համակարգում հայտնի է որպես Սասնա Ծռերի համակիր, համենայն դեպս նրա կինն ու աներորդին Սասնա Ծռեր կուսակցության անդամ են: Ի դեպ Ժորա Նիկողոսյանը սերտ կապեր է պաշտպանում նաև քրեական հեղինակությունների հետ, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունեցել վերջին հանրահավաքին մարդ ապահովելու գործում: Փաստացի կարելի է արձանագրել, որ ընդիմության կողմից որպես հաջողություն գնահատված հանրահավաքի բազմամարդ լինելը, բացարձակապես իրենց հետ կապ չունի, դա ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը, իր ապաշնորհ կադրային քաղաքականությամբ, նախկինների բոլոր կոռումպացված պաշտոնյաներին թողնելով իրենց պաշտոններին կամ նոր պաշտոններ տալով: