ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է թեստավորում՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման նպատակով:
Թեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն և քննչական մարմնի ինքնավար պաշտոնի, դատավորի, հետաքննության մարմնի հետաքննչական ստորաբաժանման աշխատակցի, փաստաբանի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացիները:
Թեստավորումը կանցկացվի 2021 թ. մարտի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցե` ք.Երևան, Կոմիտաս 35):
Մանրամասները https://www.petekamutner.am/as.aspx?itn=asVacancies :