Քիչ առաջ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին
Ոստիկանները հետապնդեցին նրան, եւ երբ բռնեցին, Սաղաթելյանը շարունակեց դիմադրել: Այդ ընթացքում նրա բերանի մոտ արյուն նկատվեց, եւ ոստիկանները հանգիստ թողեցին Սաղաթելյանին:
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտարարեց, որ սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին. «Հատ հատ պատասխան են տալու, սրանք թուրք են, հայ չեն, եթե այսքան մարդ էին, թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե հայի: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, թող բոլորն իմանան»: