Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ «Գոհար» հարսանյաց սրահում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ հնչել են կրակոցներ․

Երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզում։ Երեկոյան՝ Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող  «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։  Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։ Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են չակերտավոր հերոսներին, ովքեր բերման են ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին։  Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։  Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com