Դատարանը հրապարակում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը | ՈՒՂԻՂ
2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը քիչ առաջ հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալու հանգամանքը, վերջնական պատիժ 7 տարի 8 ամիս սահմանվեց։
Մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը գրավը որպես խափանման միջոցը պահպանել։
Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնվեց անձնական երաշխավորությամբ ազատությունը։
Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց ազատազրկման 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, և նա մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը կմնա ազատության մեջ:
Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:
Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն տուժողներն առարկել էին, և այն այս դեպքում չգործեց: