Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որտեղ Հայաստանի մասնակցության ձևաչափի և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված խնդիրներ էին առաջացել:
Վարչապետը տեղեկացրել է, որ այդ մասով ծառայողական քննություն է նշանակել:
«Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, իհարկե, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են», — ասել է Փաշինյանը։