Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները կմնան ԱԺ շենքի մոտ։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցի կողմից բարիկադներով, աղբամաններով, նստարաններով փակում են։ Տարածքում կտեղադրվեն նաև վրաններ, վառարաններ։ Բաղրամյան պողոտան ևս փակվել է՝ բարիկադներով։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորները հատ-հատ կամ կգան խորհրդարան, կամ իրենք կբերեն պատգամավորներին՝ խորհրդարան։