Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չեն համապատասխանում:
Դատախազությունը հրահանգ կատարող չէ, և չկա առհասարակ նման բան»: