ՌԴ-ից արձագանքել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
«Հայաստանում բոլորին հանդարտության կոչ ենք անում. իրավիճակը պետք է մնա սահմանադրականության դաշտում»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։