Լուր է շրջանառվում, թե կառավարությունից կապ են հաստատել ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է՝ Օնիկ Գասպարյանն առավոտյան՝ ժամը 9-ին, ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, սակայն Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։
Այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով 24News-ը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, վերջինս էլ ասել է, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել նման լուրերը։
«Ո՞վ ասաց, որ վարչապետն Օնիկ Գասպարյանին հրավիրել է, նա էլ ասել է՝ իրեն պետք եմ, թող ինքը գա։ Նման ստահոդ լուրերի մի՛ հավատացեք»,-ասել է Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
Հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության Հրապարակ, ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը որակելով «ռազմական հեղաշրջման փորձ» և հրապարակում հայտարարել, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմում է գրել։
Անի Հարությունյա