«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքին հայտարարել է, թե սկսվում են Հայաստանի ամենավճռական օրերը: Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հասնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, բանակը ոտքի կկանգնի:
«Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք պատգամավորների հետ աշխատելու, գնալ շրջաններ, ժողովրդին բարձրացնելու: Բայց այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների:
«Հենց այնպես չենք հավաքվում, վճռական օրերն առջևում են, պետք է սպասենք և պատրաստվենք այդ վճռական օրերին»,- նշել է նա: