Փետրվարի 23-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք է եղել:
Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր քանի հանցագործություն է կանխել ոստիկանությունը: Հորդորում ենք մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, չխախտել օրենքը և հասարակական վայրերում չկրել հրազեն, սառը զենք: Հիշեցնենք, որ նման արարքը հղի է իրավական հետևանքներով: