Գիտնականները վերականգնում են վնասված ողնուղեղը՝ օգտագործելով հիվանդների սեփական ցողունային բջիջները։
Ողնուղեղի վնասվածքներով հիվանդներին սեփական ցողունային բջիջների ներարկումը հանգեցրել է շարժողական համակարգի գործառույթների զգալի բարելավմանը,- այս մասին հայտնել են Յեյլի (ԱՄՆ) և Հակայդոյի (Ճապոնիա) համալսարանների գիտնականները՝ փետրվարի 18-ին Clinical Neurology and Neurosurgery գիտական հանդեսում հրապարակված հոդվածում (հղումը` comment-ի բաժնում)։
Ցողունային բջիջների ներարկումից հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդների կեսից ավելիի մոտ տեղի է ունեցել շարժողական համակարգի գործառույթների էական բարելավում, ինչպիսիք են քայլելու կամ ձեռքերն օգտագործելու ունակությունը։ Էական կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ չի հաղորդվել։
Ստացված արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնք կարող են տարիներ տևել։ Չնայած դժվարություններին՝ հեղինակները շարունակում են լավատես մնալ, և հույս հայտնել, որ իրենց հայտնագործության շնորհիվ հնարավոր կլինի փրկել հազարավոր կյանքեր։