Վախի ցուցադրություն
Նիկոլ Փաշինյանը վաղը որոշել է իրականացնել սեփական վախերի եւ ֆոբիաների ցուցադրության վերջին արարը։
Վաղը մարտի 1-ն է։ Սեփական վախերի պատանդը, Ներոնի եւ Գայ Կալիգուլայի ֆեյք եւ ողորմելի կրկնօրինակը որոշել է սեփական վախերը հաղթահարել մարդ հանելով հրապարակ։
Հրապարակ մարդ մատակարարելու գործընթացը դրված է Գռզոյի, Լֆիկ Սամոյի, Սասի Արտակի, Վիվառոյի Վիգենի, Սպայկայի Դավիթի, Բուռնաշի ու նամանտիպ այլ բիոմասսայի վրա։
Բոլոր մարզպետներին եւ քաղաքապետերին հրահանգված է մարդ մատակարարել հրապարակ։ Նիկոլ Փաշիյանը վաղը հրապարակում պետք է հաղթահարի մտածող, հայրենասեր, արժանապատիվ քաղաքացու հանդեպ իր վախերը, որոնց նա էլիտա է կոչում։
Գայ Կալիգուլան, քանի որ տձեւ եւ կարճահասակ էր, ընդունել էր օրենք, որով արգելում էր իրենից ավելի բարձրահասակ մարդկանց լինել նույն վայրում իր հետ միասին։
Նիկոլը սեփական վախերը հաղթահարելու համար վաղը փորձելու է հրապարակ մատակարարված մարդկանց միջոցով ապացուցել, որ ինքը Հայաստանում դեռ իշխանություն ունի։
Հայաստանում բացարձակ անիշխանություն է։
Հայաստանը կանգնած է քաոսի եւ պետականության կորստի առաջ։ Աննախադեպ է, երբ քեզ պարտության մատնած երկրի ղեկավարները՝ Էրդողանն ու Ալիեւը անխնա քննադատում են հայաստանյան ընդդիմությանն ու իրենց անվերապահ աջակցությունը հայտնում Նիկոլին։
Եւ ուրեմն, ովքեր վաղը կենթարկվեն բռնի ուժով հրապարակ տարվելու Նիկոլի կոչին, նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նրանք դուրս են գալու փողոց հանուն Ադրբեջանի եւ Թուրքիայի։
Նրանք դուրս են գալու փողոց ընդդեմ հայոց բանակի։
Նրանք դուրս են գալու փողոց՝ տրորելու Եռաբլուրի դեռ տաք շիրիմները։
Որովհետեւ Նիկոլ Փաշինյան անունով անձը սեփական վախերը հաղթահարելու համար հերթական անգամ թաքնվելու է մարդկանց, այս անգամ արդեն՝ բռնի ուժով հրապարակ մատակարարված մարդկանց թիկունքում։
Դիմում եմ Ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ գլխավոր դատախազին։ Մենք հայրենիք ենք կորցնում։
Հարգե՛ք ձեր ուսադիրներն ու կատարե՛ք տղամարդուն վայել ձեր վերջին քայլը, որը կփրի Հայաստանը։