ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր մարտի 1-ն է: Հայ ժողովրդի համար տասնամյակից ավել մարտի 1-ը որպես գարնան առաջին օր փչացրած ուժերը այսօր էլ, հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, անում են հնարավոր ամեն բան՝ հասնելու ռևանշի իրենց նպատակներին:
Մարտի 1-ի արյունոտ էջը կփակվի, երբ սկսվի Ռ. Քոչարյանի դատաքննական գործընթացը՝ առանց խանգարող հանգամանքների: Եվ այս պահին մեր գլխավոր խնդիրն է՝ համատեղել բոլորիս ջանքերը Մարտի 1-ը վերջնականապես բացահայտելու և այն որպես գարնան առաջին օր մեր ժողովրդին վերադարձնելու համար»: