Այս իշխանությունն այլևս չի ներկայացնում ՀՀ ազգային շահերը: Այս իշխանությունն իրավունք չունի ներկայացնել մեզ որպես ժողովուրդ և պետություն: Վարչապետը որևէ կապ չունի Հայաստանի հանրության հետ, նրան սատարում են Թուրքիան և Ադրբեջանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության երրորդ մասնաշենքի ներսում հայտարարեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, որոնք անակնկալ կերպով մուտք են գործել այնտեղ։
«Ձեզ՝ կառավարության աշխատողներին, կոչ ենք անելում չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է բեմադրել»,- ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
hraparak.am