Ըստ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, <<Ֆլայ Արմենիա Էյրվեյզ>>-ի սեփականատերերից մեկը (ազգությամբ գերմանացի ) կազմակերպել է տվյալ ինքնաթիռի տեղափոխումը դեպի Թեհրան` հայկական ավիաընկերություններին վարկաբեկելու նպատակով։ Հայ օդաչուները գործուղվել են Թեհրան Boeing 737 — ը ՀՀ վերադարձնելու նպատակով։ Նախնական տեղեկություններով այն ՀՀ-ում կլինի երեքշաբթի օրը։