Ալ Արաբիա հերուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին.
— Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում’ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,
— Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով,
— ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով’ համաձայն ՀՀ սահմանադրության,
— Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին իպատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի,
— Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն րեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները,
— Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։