ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով հայտարարում է 2021թ. ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների մրցույթ:
Այս ծրագրի նպատակն է կապ պահապանել ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ԱՄՆ-ում կրթական փոխանակումների մասնակցած շրջանավարտների հետ, նպաստել շրջանավարտների միջև կապերի ու ցանցի ձևավորմանը այնպիսի ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարական առաջընթացի խթանմանը, քաղաքացիական կրթությանը, երիտասարդների ներուժի օգտագործմանը և տնտեսական բարեփոխումներին: