Ներքաղաքական թոհուբոհի մեջ ծածկվեց մի քանի օր առաջ եղած մի իրադարձություն՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Առաջին հայացքից սովորական թվացող այդ իրադարձությունը խորքային առումով բավականին կարեւոր եւ նշանակալի քաղաքական քայլ է: Էրբիլը խոշոր հաշվով այսօր մերձավորարեւելյան ռեգիոնի քաղաքական հանգուցային առանցքային կետերից մեկն է, որտեղ Հայաստանի դիվանագիտական առաքելության հաստատումը կարող է դառնալ կարեւոր քաղաքական գործընթացների հետ առնչվելու հնարավորություն: