ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՓԱԿԵՑԻՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ տեղի էր ունենում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, աջակիցները ակցիա էին անում։

Նրանք քիչ առաջ կարճ ժամանակով փակեցին Արշակունյաց պողոտան:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Այսօրվա անօրինական իշխանությունը հանձինս դասալիք, վիժվածք, տականք Նիկոլ Փաշինյանի, փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ այս վիժվածքը ծախել է Շուշին: Ու երեկ կապիկի նման Հանրապետության հրապարակից փորձում էր ծաղրել ազգային հերոսներին: Տո այ տականք, տո այ վիժվածք, տո այ դասալիք, շարքային վախկոտ, դու չես կարող մեր գեներալների ոտքի կեղտն արժենալ»։

 

hraparak.am