Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. ԱԺ փոխխոսնակ

 Ալեն Սիմոնյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ռուսական զենքն ամենալավն է, իսկ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործողություններն առավելագույնս դաշնակցային են եղել Հայաստանի նկատմամբ:

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում առավելագույնս դաշնակցային են եղել, ու համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասաց Սիմոնյանը:

Այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: