Վրաստանի արտգործնախարարը Թուրքիայում հայտարարել է, որ Թբիլիսին Երեւանին ու Բաքվին առաջարկում է քննարկումների հարթակ: Նոր միտք չէ իհարկե, Թբիլիսին պարբերաբար արտահայտել է էդպիսի պատրաստակամություն: Բայց հիմա մի քիչ նուրբ պահ է հենց Վրաստանի համար: Եթե նախկինում էդ հայտարարությունները արվել են այսպես ասած առավելության տողատակով, ապա այժմ կարծում եմ տողատակը լուրջ մտահոգությունն է: Եթե Ռուսաստանին հաջողվում է արդյունավետ առաջ մղել այսպես ասած ապաշրջափակման եռակողմ գործընթացը, ապա հեռանկարում Վրաստանում կարող է վերածվել էդ իմաստով լուսանցքի, կորցնելով մեծ հաշվով տարանցիկության մոնոպոլիան: Իսկ դրանում Թբիլիսին անշուշտ տեսնում է լուրջ վտանգ, որովհետեւ զրկվելով էդ կարգավիճակից, Վրաստանը կարող է հաջորդիվ դառնալ մասնատման նոր թիրախ: Կթողնե՞ն դա ԱՄՆ, ՆԱՏՕ-ն, սա հարց է, որը Թբիլիսիի համար թերեւս չունի միարժեք պատասխան: Հայաստանն անշուշտ ունի էդ հարցում իր վարքագծի տարբերակները քննարկելու անհրաժեշտություն: