Արամ Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում եղբոր ծննդյան կապակցությամբ։
«Պահքի այս օրերին սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար: Չնայած այս իրականության մեջ, ի տարբերություն մեզ, միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ:
Վազգե՛ն ջան, ախպե՛րս, շնորհավո՛ր: Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականին, սպանվել 1999 թվականին Ազգային ժողովում։ Սպարապետն այսօր կդառնար 62 տարեկան։