ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻՑ. «Ժողովուրդ» օրաթերթ

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին եւս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը, եւ նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են պաշտոնից եւ կանգնում Գլխավոր շտաբի կողքին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, եւս 40 գեներալներ ու գնդապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։ Փոխմարզպետ է նաեւ Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում