Վատիկանը կարևորել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ելք գտնելու հարցում: Այս մասին ТАСС-ին հայտնել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը։
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը: