Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային արաբաղի տարածքում: Լաչինի միջանցքում քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովող խաղաղապահները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, շնորհավորել նրանց կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
armtimes.com