Այս պահին ՀՀ ՊՆ-ի դիմաց հավաքված են քաղաքացիներ, զինվորականներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ դեռ երեկ պաշտպանության նախարարության նախկին զինծառայողները կոչ էին արել ծառայակից ընկերներին, ինչպես նաև բանակի բոլոր վետերաններին և նախկին ծառայողներին միանալ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և Հայոց Բանակին։
auroranews.am