Ֆինլանդիայի մոտ 200 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած այն բանին, որ նրանք արդեն ստացել էին պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Այս մասին հայտնում է IltaSanomat տեղական պարբերականը։ Երկրում համաճարակային իրադրության վատացման պատճառով սահմանափակող միջոցառումները մարտի 28-ից կխստացվեն։
Առողջապահության և սոցիալական զարգացման հարցերով ազգային ինստիտուտի գլխավոր բժիշկ Հաննա Նոհյունեկի խոսքով՝ այդ ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, քանի որ կորոնավիրուսի թեստ անցնում են ոչ բոլորը։
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ֆինլանդիայում կորոնավիրուսով է վարակվել է 60 904 հազար մարդ, 767-ը՝ մահացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները Ֆինլանդիայում հայտնաբերել էին կորոնավիրուսի նոր մուտացիա, որն ունի և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան շտամին բնորոշ հատկություններ։
shantnews.am