ԻՐԱՆԸ ՄՈԽԻՐ ԿԴԱՐՁՆԻ ԹԵԼ ԱՎԻՎՆ ՈՒ ՀԱՅՖԱՆ. ԻՐԱՆԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ

Սիոնիստները [Իսրայել Պետությունը] ստիպված են եղել պատ կառուցել իրենք իրենց շուրջ, և Իրանի դեմ իրենց հազվագյուտ սպառնալիքները գալիս են հուսահատությունից:

Հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած խորհրդաժողովին, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» տեղեկատվական գործակալությունը։

Ըստ նախարարի՝ աշխարհում, որտեղ գերակշռում են կռվարար տերությունները, ուժ չունեցող երկիրը կխայտառակվի, քանի որ «հեգեմոն տերությունները ոչինչ չգիտեն, բացի ուժի լեզուն»:

«Եթե ​​սիոնիստներն ինչ-որ հիմար գործողություններ կատարեն, Իրանը մոխիր կդարձնի Թել Ավիվն ու Հայֆան», — հայտարարել է Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին։