Բաղրամյան պողոտայում իրավիճակը թեժ է: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչին հետևելով՝ հանրահավաքի մասնակիցները շրջափակում են խորհրդարանի շենքը և վրաններ տեղադրում:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը քիչ առաջ հայտարարեց՝ Ազգային ժողովը կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու ժողովրդի ու պետության համար հարիր որոշում: Հանրահավաքի մասնակիցները նշում են՝ պատգամավորները ԱԺ շենք կմտնեն միայն այն դեպքում, երբ շարժվեն իրենց օրակարգով: