Արցախցիների սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում են:
Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծման ուղղված՝ աջակցության ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից արդեն իսկ աջակցություն է տրամադրվում նաև Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերի լուծմանը: