«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:
«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն»,- ասաց Սաղաթելյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների կողմից օրեր շարունակ փակ է պահվում նաև Բաղրամյան պողոտան: