Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։

 Երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ մատնահարդարի, վարսահարդարի, հրուշակագործի, դերձակի և այլ մասնագիտություններով։

 Գիտելիքից ու հմտություններից բացի, մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ: