ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից:
Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Ըստ պատգամավորի՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն:
«Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ ոստիկանություն:
Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: