ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԱԿԵԼ Է ՊՆ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ

 Անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական ակցիան են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Բանն այն է, որ ծնողները ՊՆ ներկայացուցիչներին ասել են, որ ուզում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, բայց ստացել են պատասխան՝ Հարությունյանը այժմ այստեղ չէ, 18։00-ից հետո եկեք։

Արդեն մի քանի ժամ է՝ անհետ կորածներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը անձնական ավոմեքենայով փակել է ՊՆ-ի գլխավոր մուտքը։ Նա նաև կոչով դիմել է անհետ կորածների մյուս ծնողներին, որպեսզի նրանք ևս իրենց մեքենաներով գնան նույն գործողություններին, որպեսզի ՊՆ աշխատակիցները կարողանան ոչ մտնել շենք, ոչ դուրս գալ։

 

hraparak.am